Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մշակույթի լուսավոր նվիրյալը

Մշակույթի լուսավոր նվիրյալը
21.11.2026 | 12:31

Կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երկարամյա դասախոս Մարինե Մարինոսյանը:
Շուրջ չորս տասնամյակ՝ որպես մանկավարժ ու դասախոս, արվեստի ու գրականության գաղտնիքներն է բացել բազում սերունդների առաջ՝ կրթելով մշակույթի բարձր չափանիշները ճանաչող ուսանողներ…
Նա հրաշալի մասնագետ էր՝ որպես գրականագետ և թարգմանիչ. երկար տարիներ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում գրական մասի վարիչն էր… Մարինե Մարինոսյանի բծախնդիր աշխատանքի արդյունքում են բեմ բարձրացել բազմաթիվ արժեքավոր ներկայացումներ…
Եվ Մարինե Մարինոսյանի այսպիսի առանձնացող տեսակ լինելը պատահական չէր, քանի որ նա գեղագիտական բարձր արժեքներն ու արվեստի նման ընկալումը ժառանգել էր ամենից առաջ իր ծնողներից. նա հայ մշակույթի երկու մեծերի՝ Հայկական հեռուստատեսության հիմնադիրներից Մարատ Մարինոսյանի և Ժողովրդական արտիստուհի Հեղինե Հովհաննիսյանի դուստրն էր…
Մարինե Մարինոսյանի ուսանողներն ու գործընկերները նրան բնութագրում են որպես հրաշալի ու լուսավոր անհատականություն, ում տեսակի բացակայությունը միշտ է զգացվելու…
Ցավակցում եմ արվեստագետի ու մանկավարժի ընտանիքին ու հարազատներին…
Գնաք խաղաղությամբ, լուսավոր Հայուհի…

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ